Բարսելոնան նոր ծրագիր ունի՝ Մեսսիին կատալոնական ակումբ վերադարձնելու համար
«Բարսելոնան» ցանկանում է թիմ վերադարձնել հարձակվող Լիոնել Մեսսիին, հայտնում է Mundo Deportivo-ն:
Ըստ հրապարակման՝ կատալոնացիներն ակնկալում են, որ 35-ամյա արգենտինացին չի երկարաձգի ՊՍԺ-ի հետ պայմանագիրը, որն ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի վերջը։
«Բարսելոնան» պատրաստվում է Մեսսիին առաջարկել կրճատել աշխատավարձը, բայց միևնույն ժամանակ պատրաստ է նրան երաշխավորել ակումբի եկամտի որոշակի տոկոս՝ տարբեր մրցաշարերում հաջող ելույթների դեպքում։
Մեսսին «Բարսելոնայի» սան է, նա ակումբի ակադեմիա է տեղափոխվել արգենտինական «Նյուելս Օլդ Բոյսից» 2000 թվականին։
Հարձակվողն իսպանական թիմում խաղացել է մինչև 2021 թվականի ամառը, որից հետո ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է ՊՍԺ։
Աղբյուր ArmSport.am