Խաղաղ օվկիանոսում ահռելի կետը հարվածել է նավին. այն 15 րոպեում խորտակվել է (լուսանկարներ)
Խաղաղ օվկիանոսում ահռելի կետը հարվածել է առագաստանավին, ինչի հետևանքով այն 15 րոպեում խորտակվել է, իսկ նավի վրա գտնվող մարդիկ հայտնվել են ծանր դրության մեջ:
Tert.am-ի փոխանցմամբ՝ ինչպես գրում է Daily Mail-ը, չորս հոգի 10 ժամ ստիպված է եղել սպասել, որ ինչ-որ մեկը կփրկի իրենց:
Աղբյուրը մանրամասնում է, որ ընկերները՝ 31-ամյա բրիտանացի Ռիկ Ռոդրիգեսի գլխավորությամբ, ծրագրում էին երեք շաբաթվա ընթացքում նավարկել Ռոդրիգեսի 40 մետր երկարությամբ The Raindancer նավով՝ Գալապագոսյան կղզիներից հասնելով մինչև Ֆրանսիական Պոլինեզիա:
Սակայն մարտի 13-ի ցերեկը, զուգադիպությամբ նրանց ճանապարհորդության 13-րդ օրը, կետը լողակով հարվածել է առագաստանավին: Հասկանալով, թե իրենց ինչ է սպասվում, թիմի անդամները տագնապի ազդանշան են ուղարկել: Նավաբեկությունից 10 ժամ անց խմբին հայտնաբերել է Rolling Stones նավի նավապետ Ջեոֆ Սթոունը:
«Ես ինձ շատ հաջողակ եմ զգում և երախտապարտ եմ, որ մեզ այդքան արագ փրկեցին», - ասել է Ռոդրիգեսը: