Սուպերլիգան կեղծ լուրերի հոմանիշն է․ Տեբաս
Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը Եվրոպայի Սուպերլիգայի ղեկավարությանը մեղադրել է ստի մեջ։
«Սուպերլիգան կեղծ լուրերի հոմանիշն է․․. Անընդհատ սուտ։ Նրանք ուզում են, որ մարդիկ հավատան այս ստին։ Նրանք ցանկանում են ղեկավարել եվրոպական ֆուտբոլը։
Մեր մոդելը հաջողակ է. ուղղահայաց լիգաներ, մինչդեռ եվրոպական գավաթները միևնույն ժամանակ հորիզոնական են:
Եթե թե՛ եվրոպական մրցաշարերը, թե՛ ազգային լիգաները ուղղահայաց լինեին, ապա միշտ նույն թիմերը կլինեին առաջին տեղերում»,- մեջբերում է Լա Լիգայի նախագահին Marca-ն։
Աղբյուր ArmSport.am