Մեզ համար Խորենը սուպերֆուտբոլիստ է․ Սարգիս Հովսեփյան
Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը գնահատել է «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանի խաղամակարդակը։
31-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել Ռուսաստանի երիտասարդական հավաքականում, իսկ 2020 թվականին իր նորամուտը նշել է Հայաստանի ազգային հավաքականում։
«Բայրամյանն ուժեղացրեց Հայաստանի հավաքականը։ Եվ մենք ուրախ ենք դրա համար: Տեսեք, մենք այս մակարդակի խաղացողներ չունենք։ Ռուսաստանի Պրեմիեր լիգան մի քանի անգամ ավելի ուժեղ է, քան Հայաստանի առաջնությունը։
Մենք ողջունում ենք ցանկացած ֆուտբոլիստի, ով ցանկանում է խաղալ մեր հավաքականում և կարող է կատարելագործվել: Դե, մենք այդքան խաղացող չունենք: Ռուսաստանում այնքան ֆուտբոլիստ կա, որքան Հայաստանի բնակչությունն է։
Մեզ համար Խորենը սուպերֆուտբոլիստ է։ Նա հանդես է գալիս «Ռոստովում»: Մեզ համար սա շատ լավ է»,- Հովսեփյանի խոսքերն է մեջբերում РБ Спорт-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Խորեն Բայրամյանը ՌՊԼ-ում «Ռոստովի» կազմում անցկացրել է 14 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։ Բայրամյանը Հայաստանի հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2020 թվականին։ Ընդհանուր առմամբ նա ազգային հավաքականում անցկացրել է 15 հանդիպում և դարձել երկու գոլի հեղինակ։
Աղբյուր ArmSport.am