Մետրոպոլիտենի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Մարտի 20-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության երկու դեպք են բացահայտել։ Նրանք մետրոյի տարբեր կայարաններում ձերբակալել են 24 և 26 տարեկան երկու երիտասարդի, որոնցից մեկը՝ մայրաքաղաքի, մյուսը՝ Աբովյան քաղաքի բնակիչ։
Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող դեղնականչավուն զանգվածներ ու կաթուցիչ։ Երիտասարդները ներկայացվել են տարածքային քննչական բաժիններ։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։