Վալերի Բուայեն իր համերաշխությունն է հայտնել հայերին
Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայեն Արցախի շրջափակման 100 օրվա կապակցությամբ գրառում է արել Twitter-ի իր էջում՝ իր hամերաշխությունը հայտնելով հայ ժողովրդին:
«100 օր է, ինչ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը՝ կտրելով Լեռնային Ղարաբաղը և նրա 120 000 բնակիչներին մնացած աշխարհից՝ ընդհանուր անտարբերությամբ։ Ես մի միտք ունեմ բոլոր հայերի համար և ուզում եմ ևս մեկ անգամ ցույց տալ նրանց իմ համերաշխությունն ու իմ խորը բարեկամությունը»:
Գրառմանը կից Բուայեն հրապարակել է Երևանում արված լուսանկար:
Voilà 100 jours que l'#Azerbaïdjan bloque le corridor de Latchin, coupant le Haut-Karabagh et ses 120.000 habitants du reste du monde, dans une indifférence générale. J'ai une pensée pour tous les Arméniens et je veux de nouveau leur témoigner ma solidarité et ma profonde amitié. pic.twitter.com/AlkjQgmTsm
— Valérie Boyer (@valerieboyer13) March 21, 2023