Իսրայելի զինված ուժերը հրթիռակոծել են Հալեպի օդանավակայանը
Իսրայելի զինված ուժերը մարտի լույս 22-ի գիշերը հրթիռակոծել են Հալեպի միջազգային օդանավակայանը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական պետական SANA գործակալությանը:
«Չորեքշաբթի գիշերը՝ ժամը 3:55-ին, իսրայելական թշնամին Միջերկրական ծովի ուղղությունից՝ Լաթաքիայից արևմուտք, մի քանի հրթիռներով օդային ագրեսիա է իրականացրել՝ թիրախավորելով Հալեպի միջազգային օդանավակայանի մերձակայքը», - SANA-ին հայտնել է զինվորական աղբյուրը:
Իր հերթին Al Arabiya հեռուստաալիքը հաղորդում է, որ գնդակոծության պատճառով օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է։ Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ արձակվել Է չորս հրթիռ։
Պայթյունները լսվել են Հալեպում և Լաթաքիայում: Իսրայելի զինված ուժերը Հալեպի օդանավակայանին ավիահարված Էին հասցրել նաև մարտի 7-ին, ինչի պատճառով օդանավակայանը մի քանի օր չԷր գործել: