Ի՞նչ է մատուցվել չինական պատվիրակությանը Կրեմլում նախագահական ճաշի ժամանակ
Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անունից ի պատիվ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և նրա պատվիրակության պետական ճաշ է տրվել։
Ճաշացանկում եղել է կարելական իշխանով և վարունգով աղցան, Կամչատկային ծովախեցգետնի կրոկետներ տրյուֆելի յուղով, բորշը շոգեխաշած բադով և ցիտրուսային շերբեթ։
Հյուրերի համար նաև համերգ է կազմակերպվել նախագահական նվագախմբի մասնակցությամբ։
Ծրագրում՝ Մոցարտի, Չայկովսկու, Ռախմանինովի և այլ հեղինակների ստեղծագործություններ, ինչպես նաև չինական մեղեդիներ և Մատվեյ Բլանտերի «Կատյուշա» կուլտային երգը։ Բացի այդ, հյուրերին կցուցադրվի չինական «Թեյ» պարը «Շչելկունչիկ» բալետից։