Դեշամի քայլն անհարգալից վերաբերմունք է Գրիզմանի նկատմամբ․ Պիրես
Ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտ Պիրեսը մեկնաբանել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ ազգային հավաքականի նոր ավագ դառնալու լուրը։
«Տրամաբանակա՞ն ընտրություն է։ Անկեղծ ասած՝ ոչ։ Ես ակնկալում էի, որ Գրիզմանը կլինի ավագը՝ հաշվի առնելով, թե քանի տարի է նա հանդես գալիս ազգային հավաքականում և ինչի է հասել տարիների ընթացքում: Սա անհարգալից վերաբերմունք է Անտուանի նկատմամբ: Չնայած պետք է շեշտեմ, որ ես ոչինչ չունեմ Կիլիանի դեմ»,- Պիրեսի խոսքերն է մեջբերում Franceinfo-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեի՝ Ֆրանսիայի հավաքականի ավագ նշանակվելուց հետո Գրիզմանը կարող է հեռանալ ազգային թիմից։ Նախորդ ավագը դարպասապահ Ուգո Լյորիսն էր, որը 2022 թվականի աշխարհի առաջնությունից հետո ավարտել էր կարիերան Ֆրանսիայի հավաքականում։
Աղբյուր ArmSport.am