ԱՄՆ-ն հավելյալ 50 մլն դոլար օգնություն կտրամադրի Թուրքիային և Սիրիային
ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը հավելյալ 50 մլն դոլար է հատկացնելու Թուրքիային փետրվարին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները վերացնելու համար։
Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարվել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կայացած միջազգային միջազգային դոնորական խորհրդաժողովի ժամանակ, որի միջոցներն ուղղվելու են Սիրիայի և Թուրքիայի՝ երկրաշարժից տուժած շրջաններին։
Նշվել է, որ այդ գումարը հատկացվելու է մասնավորապես բժշկական, հոգեբանական, երեխաների պաշտպանության, մարդու և կանանց իրավունքների ոտնահարման դեպքերի կանխարգելման և այլ ծառայությունների ապահովմանը։