Պենտագոնը ծրագրում է աշնանը սկսել Abrams տանկերի մատակարարումն Ուկրաինային
Պենտագոնը նախատեսում է սկսել Abrams տանկերի մատակարարումն Ուկրաինային արդեն այս աշնանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությանը:
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին ավելի վաղ MSNBC հեռուստաալիքի եթերում հայտարարել էր, որ ԱՄՆ-ն աշխատում է, որպեսզի արագացնի Abrams-ների մատակարարումն Ուկրաինային: