Բլինքենն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցը:
Պետքարտուղարի թվիթերյան էջի գրառման համաձայն` Բլինքենն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանը` շեշտելով այս ջանքերին աջակցելու ԱՄՆ պատրաստակամությունը։
«Կայուն և ամուր խաղաղության հասնելու միակ միջոցն ուղիղ բանակցություններն են», - գրել է նա։