Բռնցքամարտի կանանց ընտրանին ձեռնունայն է վերադառնում աշխարհի առաջնությունից
Հայաստանի բռնցքամարտի կանանց ընտրանու անդամները ձեռնունայն են վերադառնում աշխարհի առաջնությունից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հնդկական Նյու Դելի քաղաքում ընթացող աշխարհի առաջնության 50 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Անուշ Գրիգորյանը երկրորդ մենամարտում մրցեց Ֆրանսիան ներկայացնող Վասիլա Լխադիրիի հետ և զիջեց 3:4 հաշվով:
Կանանց ընտրանու անդամ 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանի մրցակիցը Չինաստանի ներկայացուցիչ Վենլու Յանգն է: Քոչարյանը զիջեց 5:0 հաշվով:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցում էր 6 մարզիկով: Մինչ այս պայքարը լքել էին Անի Հովսեփյանը, Գայանե Տեր-Բարսեղյանը, Եկատերինա Սիչևան և Սոնա Հարությունյանը: