Երազում եմ Բենզեմայի վերադարձի մասին․ Լիոնի նախագահ
Ֆրանսիական «Լիոնի» նախագահ Ժան-Միշել Օլան հայտարարել է, որ երազում է 2009 թվականից «Ռեալում» հանդես եկող հարձակվող Կարիմ Բենզեմային թիմ վերադարձնելու մասին։
«Ես երազում եմ Բենզեմայի վերադարձի մասին, բայց դա շատ դժվար է իրականացնել։ Եթե նույնիսկ նվազագույն շանս լինի, մենք կօգտվենք դրանից՝ չնայած բոլոր ռիսկերին։
Նա մեր ակումբի խորհրդանիշն է։ «Բարսելոնայի» հետ խաղում Կարիմը շատ լավ տեսք ուներ»,- մեջբերում է Օլային Madrid Xtra-ն։
Մրցաշրջանի վերջում ավարտվում է Բենզեմայի պայմանագիրը «Ռեալի» հետ, սակայն կողմերը կարող են երկարաձգել համագործակցությունը։ Այս մրցաշրջանում Կարիմը Լա Լիգայում 11 գոլ է խփել։
Աղբյուր ArmSport.am