Բռնցքամարտիկ Սոնա Հարությունյանը պարտվել է ԱԱ-ի մեկնարկում
Հայաստանի կանանց բռնցքամարտի հավաքականի անդամ Սոնա Հարությունյանը պարտություն կրեց աշխարհի առաջնությունում իր առաջին իսկ մենամարտում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ընթացող կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնության մեկնարկում 63 կգ քաշային Հարությունյանը մրցեց Տայպեի ներկայացուցիչ Սու Չինգ-Վենի հետ, որը հաղթեց 5:0 հաշվով։
Ավելի վաղ Հայաստանի հավաքականի կազմում հաղթանակ էին տոնել Էլիդա Քոչարյանը և Անուշ Գրիգորյանը: Պարտություն էին կրել Անի Հովսեփյանը, Գայանե Տեր-Բարսեղյանը և Եկատերինա Սիչևան: