Ազատ ոճային 4 ըմբիշ՝ UWW-ի լավագույն ըմբիշների տասնյակում
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) հրապարակել է ազատ ոճի բոլոր տասը քաշային կարգերի դասակարգման վերջին վարկանիշային աղյուսակը:
Հայաստանի հավաքականից առաջին տասնյակում տեղ է գտել չորս ըմբիշ:
Երրորդ հորիզոնականում է Արսեն Հարությունյանը (61 կգ), ութերորդում ՝ Վազգեն Թևանյանը (65 կգ), չորրորդում՝ Արման Անդրեասյանը (70 կգ) և յոթերորդում ՝ Արման Ավագյանը 79 (կգ):
Աղբյուր ArmSport.am