Չեմ պատրաստվում գումար ծախսել հեղինակությունս մաքրելու համար. Պիկեն
«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի և Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Ժերար Պիկեն պատասխանել է անձնական կյանքին վերաբերող հարցերին։ Համապատասխան հարցազրույցը նա տվել է իսպանական El País թերթին, Tert.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Daily Mail-ը։
Ժերար Պիկեն ասել է, որ ներկայում կենտրոնացած է որդիների՝ 10-ամյա Միլանի և 8-ամյա Սաշայի դաստիարակության վրա։
«Յուրաքանչյուր ծնող պարտավոր է փորձել անել հնարավոր ամեն ինչ իր երեխաների համար։ Խոսքը նրանց պաշտպանելու մասին է: Սա յուրաքանչյուր ծնողի գործն է: Հենց դրա վրա եմ կենտրոնացած, և դա իմ հայրական աշխատանքն է»,- ասել է նա։
Ֆուտբոլիստի խոսքով՝ ինքն այնպես է ապրում, որ չափսոսի չարածի համար։
«Այն օրը, երբ ես մահանամ, ես հետ կնայեմ և հուսով եմ կմտածեմ, որ արել եմ այն ամենը, ինչ ուզում էի: Ես ուզում եմ հավատարիմ լինել ինքս ինձ: Ես չեմ պատրաստվում գումար ծախսել իմ հեղինակությունը մաքրելու համար: Ինձ ճանաչում են այն մարդիկ, որոնց մասին հոգ եմ տանում և սիրում եմ: Մնացածի մասին չեմ մտածում։ Ես ուղղում եմ իմ էներգիան իմ սիրելիների հետ լինելու և նրանց տալով այն, ինչ ունեմ: Ես շատ ուրախ եմ»,- ընդգծել է մարզիկը:
«Իմ կյանքում փոփոխություններ են տեղի ունեցել, և ես գիտեմ, թե ինչպես պահպանել երջանկությունս»,- եզրափակել է նա։
2022 թվականի հունիսին Ժերար Պիկեն 11 տարվա համատեղ կյանքից հետո բաժանվել է երգչուհի Շակիրայից, որին թողել է 23-ամյա ուսանողուհի Կլարա Չիա Մարտիի համար: