Պաշտոնական․ Սամպաոլին լքեց Սևիլիան
Խորխե Սամպաոլին հեռացավ «Սևիլիայից»:Իսպանական ակումբը հայտարարել է 63-ամյա արգենտինացուն գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու մասին։
Սամպաոլին թիմը գլխավորել է 2022 թվականի հոկտեմբերին։
Դրանից հետո նրա գլխավորությամբ թիմը անցկացրել է 31 հանդիպում՝ գրանցելով 13 հաղթանակ, 6 ոչ-ոքի և 12 պարտություն։
Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ անդալուզցիները բանակցություններ են վարում «Ալավեսի» և «Էյբարի» նախկին մարզիչ Խոսե Լուիս Մենդիլիբարի հետ։
Աղբյուր ArmSport.am