ՊՍՎ-ն 40 տարով որակազրկել է երկրպագուին
ՊՍՎ-ի երկրպագուն, որը հարձակվել էր իսպանական ակումբի դարպասապահ Մարկո Դմիտրովիչի վրա Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի՝ «Սևիլիայի» դեմ պատասխան խաղի (2:0) ժամանակ, 40 տարի չի կարողանա այցելել մարզադաշտ, հայտնում է ՊՍՎ-ի մամուլի ծառայությունը։
Հանդիպման վերջում ՊՍՎ-ի երկրպագուն վազել է խաղադաշտ ու թիկունքից հարվածել Դմիտրովիչի գլխին։ Դրանից հետո սերբ դարպասապահը նրան գցել է խոտածածկին և պահել մինչև կարգադրիչների մոտենալը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ երկրպագուն կդատապարտվի է երեք ամսվա ազատազրկման։
Աղբյուր ArmSport.am