Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ոստիկանության տարածքային բաժիններում
ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բնակչության հետ ամենօրյա բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Արաբկիրի բաժնում արձանագրվել է «Կալաշնիկովի» և զինամթերքի կամավոր հանձնման դեպք՝ շնորհիվ ՀԱԱԳ վարչության ընտանեկան բռնության կանխարգելման բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի։
«Կալաշնիկովի» ինքնաձիգների և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Արտաշատի և Տավուշի բաժիններում։
Տարբեր տեսակի հրացանների և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել ոստիկանության Արթիկի, Աշտարակի և Կումայրիի բաժիններում։ Ոստիկանության Ապարանի և Նաիրիի բաժիններում էլ արձանագրվել են տարբեր տեսակի ատրճանակների և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։
Ոստիկանությունը կրկին հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։