Մեսսիին կառաջարկեն դառնալ MLS-ի ակումբի սեփականատեր, եթե նա տեղափոխվի Ինտեր Մայամի
Ֆուտբոլային գործակալ Ժերոմ Միրին, որը մասնագիտացած է Եվրոպայից MLS խաղացողների տրանսֆերների գծով, ասել է, որ հյուսիսամերիկյան լիգայի ղեկավարությունը ցանկանում է հրավիրել ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին՝ նրան հնարավորություն տալով դառնալ որևէ նոր ակումբի սեփականատեր։
«Նրա MLS գնալու հավանականությունը մոտ 10-20 տոկոս է, քանի որ նրան իսկապես հատուկ նախագիծ են առաջարկում: Աշխարհի առաջնության ժամանակ Բեքհեմի թիմը բավականին շատ էր շփվում Մեսսիի թիմի հետ: Վստահ եմ, որ MLS-ը ուղիներ կգտնի նրան դաշտ բերելու համար: Նրանց հաջողվել է հրավիրել Բեքհեմին՝ նրան հնարավորություն տալով դառնալ MLS-ի թիմի սեփականատեր։ Եվ հիմա Մեսսիին մտադիր են առաջարկել դառնալ պոտենցիալ նոր թիմի սեփականատեր»,- Միրիի խոսքերն է փոխանցում Telefoot-ը:
35-ամյա Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին։ Դեյվիդ Բեքհեմին պատկանող «Ինտեր Մայամին» համարվում է արգենտինացի ֆուտբոլիստի հավակնորդներից մեկը:
Աղբյուր ArmSport.am