43 հազար դոլար․ Gucci-ն վաճառքի է հանել բյուրեղապատ արջուկի տեսքով պայուսակներ (լուսանկարներ)
Իտալական հեղինակավոր Gucci նորաձևության տունը վաճառքի է հանել թավշյա արջուկի տեսքով պայուսակներ, որոնք զարդարված են բյուրեղներով։ Tert.am-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է Hypebeast-ը, նոր աքսեսուարի արժեքը 43 հազար դոլար է։
Նշվում է, որ պայուսակի հեղինակը նորաձևության տան նախկին ստեղծագործական տնօրեն Ալեսանդրո Միկելեն է։
Նոր աքսեսուարը ներկայացվել է երկու տարբերակով։ Առաջինը պատրաստված է Արծաթագույն ու սև արյույրից, որոնցով էլ ներկայացված էր նորաձևության տան լոգոտիպն ու զարդանախշը, մինչդեռ պայուսակի երկրորդ տարբերակը պատրաստված է գունավոր արույրից և պատված է 6 տարբեր գույների զոլերով։
Արտաքինից պայուսակն ամբողջությամբ բյուրեղապատ է։