Ռազմական ուղղաթիռ է կործանվել․ կան զոհեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կոլումբիայի արևմուտքում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով չորս զինվորական է զոհվել։ Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով երկրի նախագահ Գուստավոր Պետրոյին։
«Ցավով հայտնում եմ, որ Քիբդոյում վթարված ուղղաթիռում փրկվածներ չկան: Այս ողբերգական պահին իմ զորակցությունն եմ հայտնում կապիտան Էկտոր Հերեսի, լեյտենանտ Ջուլիետա Գարսիայի և սերժանտներ Ջոն Օրոսկոյի ու Ռուբեն Լեգիսամոնի ընտանիքներին»,- գրել է Պետրոն իր թվիթերյան միկրոբոգում։
Նախագահի խոսքով՝ անձնակազմը «մատակարարման առաջադրանքներ» էր կատարում։ Տեղական լրատվամիջոցները հրապարակել են ուղղաթիռի կործանման տեսանյութը, որն արել են ականատեսները։ Միջադեպի պատճառները դեռ պարզված չեն։