Քեյթ Միդլթոնը Մայրերի օրվա կապակցությամբ լուսանկարներ է հրապարակել
Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքն առաջին անգամ Մայրերի օրը նշում է առանց թագուհի Էլիզաբեթ Երկրորդի, Tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ տոնի կապակցությամբ թագավորական ընտանիքի անդամները թեմատիկ լուսանկարներ են հրապարակում:
Ուելսի դքսուհի Քեյթ Միդլթոնը պաշտոնական ինստագրամյան էջում հրապարակել է մի քանի կադր երեխաների՝ արքայազն Ջորջի, արքայադուստր Շառլոթի և արքայազն Լուիի հետ ժամանցից:
Լուսանկարները, որոնց հեղինակը Մեթ Պորտեուսն է, արվել են նախորդ տարի՝ Նորֆոլքի Սանդրինգհեմ կալվածքոմ:
Առաջին լուսանկարում դքսուհին երեք երեխաների հետ նստած է ծառին: Մյուս կադրում մայրը ջերմորեն գրկել է արքայազն Լուիին: