Շերոն Սթոունը հայտնել է, որ ԱՄՆ-ում տեղի ունեցած վերջին բանկային ճգնաժամի ժամանակ կորցրել է իր ունեցած գումարի կեսը
Հոլիվուդյան դերասանուհի Շերոն Սթոունը հայտնել է, որ ԱՄՆ-ում տեղի ունեցած վերջին բանկային ճգնաժամի ժամանակ կորցրել է իր ունեցած գումարի կեսը։ Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Daily Mail-ը:
«Հիմնական բնազդի» աստղն այս մասին ասել է քաղցկեղի դեմ պայքարի համար հոլիվուդյան դրամահավաքի գալա-երեկոյի ժամանակ:
«Ես պարզապես կորցրել եմ իմ գումարի կեսը այս բանկային գործի պատճառով, բայց դա չի նշանակում, որ ես այստեղ չեմ», - ասել է նա:
Պարզ չէ, թե 65-ամյա Սթոունը, որը, ըստ տեղեկությունների, ունի 60 միլիոն դոլար կարողություն, որ բանկի պատճառով է կորցրել է իր գումարը. գալա-երեկոն, որին նա մասնակցում էր, տեղի էր ունեցել անցած հինգշաբթի՝ Silicon Valley և Signature Bank բանկերի սնանկացումից մի քանի օր անց: