Էմանուել Մակրոնի վարկանիշը նվազել է
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը նվազել է՝ հասնելով 28%-ի՝ կենսաթոշակային բարեփոխումների նկատմամբ ժողովրդական դժգոհության պատճառով, ինչի հետևանքով երկրում զանգվածային բողոքի ցույցեր են ընթանում։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում IFOP սոցիոլոգիական ծառայության հարցման արդյունքները, որոնք կիրակի օրը հրապարակվել են Le Journal du dimanche թերթի տպագիր տարբերակում։
Սոցիոլոգիական ծառայության ներկայացուցիչ Ֆրեդերիկ Դաբին կարծում է, որ պետության ղեկավարը «վճարում է հասարակության մեջ չընդունված կենսաթոշակային բարեփոխումների համար»։ «Սա վատ հաջորդականություն է գործադիր իշխանության ժողովրդականության անկման համար»,- հավելել է նա։ 2022 թվականի դեկտեմբերից Մակրոնի վարկանիշը իջել է 8 տոկոսային կետով։
Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնի ժողովրդականության վարկանիշը նույնպես ընկել է մինչև 29%, ինչը ամենացածրն էր կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց ի վեր։
Հարցումն անցկացվել է մարտի 9-ից մարտի 16-ը, որին մասնակցել է 18 տարեկան և բարձր տարիքի գրեթե 2000 մարդ։