Գիտնականները պարզել են, թե որտեղից է Երկիր մոլորակի վրա ջուր առաջացել
Ջուրը Երկիր մոլորակի վրա առաջացել է աստերոիդների գոտուց նրա վրա տիեզերական փոքր մարմինների ազդեցության և Յուպիտերի ուղեծրի պատճառով։ Նման կարծիք են հայտնել Ռուսաստանի գիտությունների ազգային ակադեմիայի քիմիայի և վերլուծական քիմիայի ինստիտուտի գիտնականները։
Shantnews.am-ի փոխանցմամբ՝ ինչպես բացատրել է ակադեմիկոս Միխայիլ Մարովը, Երկիրը և երկրային խմբի մոլորակները ձևավորվել են բարձր ջերմաստիճանային գոտում,որտեղ ջուրը կենտրոնացել են ,այսպես կոչված, ձնային սահմանագոտում։
Գիտնականները ուսումնասիրել են մանր մարմինների միգրացիան և Երկիր մոլորակի զարգացումը և պարզել են, թե ինչ կապ ունի դեպի Երկիր միգրացիան ջրի էկզոգեն աղբյուրի ուսումնասիրության և Արեգակնային համակարգի մոլորակներում կյանքի առաջացման համար բարենպաստ պայմանների ստեղծման գործում։