Չեռնոգորիայում նախագահական ընտրություններ են անցկացվում
Չեռնոգորիայում այսօր անցկացվում են նախագահական ընտրություններ: Ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով ժամը 07:00-ին: Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ երկրում քվեարկելու իրավունք ունի 542 154 մարդ, որոնք կկարողանան իրենց ձայնը տալ ավելի քան 1200 ընտրատեղամասերում։
Չեռնոգորիայի նախագահի պաշտոնին հավակնում է 7 թեկնածու։ Ցուցակի առաջին համարում, վիճակահանության արդյունքներով, Չեռնոգորիայի գործող նախագահ և երկարամյա ղեկավար Միլո Ջուկանովիչն է։ Ցուցակում երկրորդը «Եվրոպան հիմա» շարժման ներկայացուցիչ Յակով Միլատովիչն է, երրորդը՝ «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Անդրիյա Մանդիչը:
Չորրորդ համարի ներքո անկախ թեկնածու Յովան Ռադուլովիչն է՝ բլոգեր, ում Instagram-ի էջին հետևում է 246.000 մարդ։ Ցուցակում հինգերորդը «Միացյալ Չեռնոգորիա»-ի թեկնածու Գորան Դանիլովիչն է, վեցերորդը՝ խորհրդարանի նախկին խոսնակ, «Ժողովրդավարական Չեռնոգորիա»-ի առաջնորդ Ալեքսա Բեչիչը, ցուցակում վերջինը միակ կին թեկնածու Դրագինա Վուկսանովիչն է, որը ներկայացնում է Չեռնոգորիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: