Արցախում Կիչանի գյուղապետը որոշել է անձնական օրինակով ոգեւորել համագյուղավիներին. նա կարտոֆիլ կմշակի
Արցախի Մարտակերտի շրջանի Կիչան գյուղի համայնքապետը կարտոֆիլի սերմացուն ոչ նպատակային չի օգտագործի: Արցախի հանրային հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել այն մասին, թե ինչպես է գյուղապետը անձնական օրինակով որոշել ոգեւեորել համագյուղացիներին, որպեսզի վերջիններս էլ մշակեն հողը:
Կիչանի համայնքի ղեկավարն ավելի վաղ էր որոշել նաեւ կարտոֆիլի մշակությամբ զբաղվել: Շարունակվող շրջափակումը միայն ամրացրեց այդ որոշումը: Այլ մշակաբույսեր մշակելու հարցում փորձ շատ ունի:
Վստահ է՝ կարտոֆիլի մշակությունից էլ գլուխ կհանի:
Մանրամասները՝ տեսանյութում: