Էկվադորում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 446-ի
Էկվադորում երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 446-ի, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հաղորդում է երկրի նախագահ Գիլյերմո Լասսոյի մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով ռիսկերի կառավարման ծառայությանը:
Ավելի վաղ հաղորդվել էր 14 զոհի և 381 տուժածի մասին:
«14 զոհ, 446 վիրավոր», - ասվում է Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ 180 տուն վնասվել է, 84-ը՝ ավերվել։ Վնասվել է նաև 33 բուժհաստատություն և ամբողջությամբ ոչնչացվել է հինգ կամուրջ։
6,5 մագնիտուդով ցնցումները գրանցվել են Էկվադորի արևմուտքում՝ 44 կմ խորության վրա: Երկրաշարժը զգացվել է երկրի մի քանի նահանգներում։