Ղազախստանը նոր խորհրդարան է ընտրում
Ղազախստանում այսօր տեղի են ունենում խորհրդարանի մաժիլիսի (ստորին պալատի) և մասլիխաթների ( տեղական ներկայացուցչական մարմինների) պատգամավորների ընտրություններ։
Ընտրություններ անցկացվում են Ղազախստանում և արտերկրում բացված ավելի քան 10,2 հազար ընտրատեղամասերում։ 19,7 միլիոնից ավելի բնակչություն ունեցող Ղազախստանում ընտրողները գերազանցում են 12,3 միլիոնը։
Ութերորդ գումարման խորհրդարանը, ի տարբերություն նախորդների, կընտրվի խառը համակարգով՝ պատգամավորների 70%-ը կանցնի կուսակցական ցուցակներով, մնացած 30%-ը՝ միամանդատ ընտրատարածքներով։ Ընդհանուր առմամբ պետք է ընտրվի մաժիլիսի 98 պատգամավոր՝ 69-ը կուսակցական ցուցակներից, 29-ը՝ միամանդատ ընտրատարածքներից։
Նախկինում պալատի ընտրություններն անցկացվում էին համամասնական ընտրակարգով՝ կուսակցական ցուցակներով։
Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևն արդեն քվեարկել է մաժիլիսի պատգամավորների ընտրություններում, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։