Վատ կլինի, եթե Մեսսին չվերադառնա Բարսելոնա․ Տեր Շտեգեն
«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը խոսել է ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ կատալոնական ակումբ հնարավոր վերադարձի մասին՝ նշելով, որ բոլորը, ովքեր կապված են կապտանռնագույնների հետ, ուրախ են լսել, որ արգենտինացու անունը կապվում է իսպանական թիմի հետ։
«Մեսսին կվերադառնա՞։ Եթե նա չանի դա, վատ կլինի, քանի որ այստեղ անցկացրած տարիներին Մեսսին մեծ հաջողությունների է հասել, և բոլորն ուրախանում են, երբ լսում են, որ նրա անունը կապում են «Բարսելոնայի» հետ»,- Տեր Շտեգենի խոսքերն է մեջբերում Som I Serem FCB-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսիի համար առաջնահերթություն է «Բարսելոնա» վերադառնալը։
Աղբյուր ArmSport.am