ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակը մեկնաբանել է Պուտինի ձերբակալման վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի որոշումը
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալման վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի որոշումը:
«Գլխավոր քարտուղարը միշտ կխոսի մեկի հետ, ում հետ պետք է խոսի, որպեսզի առաջ տանի մեր աշխատանքը»,- նշել է Դյուժարիկը՝ պատասխանելով այ հարցին, թե արդյոք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կխոսի կամ կհանդիպի՞ Վլադիմիր Պուտինի հետ:
Ավելի վաղ Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինին, ինչպես նաև Երեխաների իրավունքների հարցով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու միջազգային օրդերներ է տվել՝ նշելով, որ նրանք կասկածվում են ուկրաինացի երեխաների ապօրինի արտաքսման համար։
Մոսկվայից արձագանքել են դատարանի որոշմանը: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը և ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել են, որ Ռուսաստանը չի ճանաչում Միջազգային քրեական դատարանի իրավասությունը, և դրանք իրավական տեսանկյունից նշանակություն չունեն Ռուսաստանի համար: