Զելենսկին ողջունել է Միջազգային քրեական դատարանի որոշումը
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ողջունել է Միջազգային քրեական դատարանի որոշումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Երեխաների իրավունքների հարցով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու օրդեր տալու մասին:
Զելենսկու խոսքով՝ դատարանի քայլը «միջազգային արդարադատության ծանրակշիռ որոշում է այն գործով, որում իրական հեռանկար կա, և պատմական որոշում է, որից կսկսվի պատմական պատասխանատվությունը»:
Ուկրաինայի ղեկավարը շնորհակալություն է հայտնել դատախազ Քարիմ Խանի թիմին և Միջազգային քրեական դատարանին «սկզբունքայնության և մեղավորներին իրապես պատասխանատվության ենթարկելու պատրաստակամության համար»: