Եգիպտոսը և Թուրքիան ամուր մտադրություններ ունեն վերականգնելու երկկողմ հարաբերությունները․ Եգիպտոսի ԱԳ նախարար
Եգիպտոսն ու Թուրքիան մտադիր են ամբողջությամբ կարգավորել հարաբերությունները։ Այս մասին հայտնել է Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրին։
«Եգիպտոսը և Թուրքիան ամուր մտադրություններ ունեն վերականգնելու երկկողմ հարաբերությունները»,- ասել է Շուքրին՝ Կահիրեում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Եգիպտոսի ԱԳ նախարարը հավելել է, որ Կահիրեն և Անկարան «քաղաքական կամք ունեն սկսելու հարաբերությունների լիարժեք կարգավորման ճանապարհը» երկու երկրների միջև։