Իրանում մահապատժի են դատապարտել Շահ Չերաղ դամբարանում տեղի ունեցած ահաբեկչության համար մեղադրվող երկու անձանց
Իրանում մահապատժի են դատապարտել Շիրազի Շահ Չերաղ դամբարանում հոկտեմբերին տեղի ունեցած ահաբեկչության համար մեղադրվող երկու անձանց՝ հայտնել է IRNA գործակալությունը:
Նշվում է, որ գործով դատապարտվածներից մեկը՝ Մոհամեդ Ռաշիդին, խոստովանել է, որ զենք է փոխանցել, ինչպես նաև հրաձգությունից առաջ ուսումնասիրել է դամբարանն ու դրա շրջակայքը: Դատարանում հայտարարել են, որ երկրորդ դատապարտված Սեյեդ Նոմին մեղադրվում է ահաբեկչության հիմնական կատարողին Իրանում տեղավորելու և նախապատրաստություն իրականացնելու համար:
2022 թ. հոկտեմբերի 26-ին երեք անհայտ անձինք կրակ են բացել Շիրազ քաղաքի Շահ Չերաղ դամբարանի տարածքում: Հարձակման հետևանքով 13 մարդ զոհվել է, ևս 45 մարդ՝ վիրավորվել: Իրավապահ մարմինները ձերբակալել են հարձակման կատարմանը մասնակցած բոլոր անձանց։