Ըմբշամարտի Մ23 ԵԱ. Մեժլում Մեժլումյանը եզրափակչում է
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Մեժլում Մեժլումյանը հաղթեց իտալացի մրցակցին և դուրս եկավ եզրափակիչ, փոխանցում է ArmSport.am-ը։
Մեժլումյանը նախ հաղթել էր Ֆրանսիայի ներկայացուցչին, ապա 1/4-ում 10:0 հաշվով առավելության էր հասել մոլդովացի մրցակցի նկատմամբ։