Թրամփը հայտարարել է իր մոտալուտ ձերբակալության մասին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցցանում նախազգուշացրել է, որ հաջորդ երեքշաբթի` մարտի 21-ին, իրեն կարող են ձերբակալել, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Հանրապետական կուսակցության առաջատար թեկնածուն և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին նախագահը կձերբակալվի հաջորդ շաբաթ՝ երեքշաբթի օրը: Դուրս եկեք բողոքի, վերադարձրեք մեր երկիրը», - գրել է նա:
Ավելի վաղ NBC հեռուստաալիքը հայտնել էր, որ հաջորդ շաբաթ Թրամփին կարող են մեղադրանքներ առաջադրել պոռնոաստղ Սթորմի Դենիելսին ենթադրյալ գումար տալու համար, որպեսզի վերջինս լռի իր և Թրամփի ենթադրյալ սիրավեպի մասին: