Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նախագահի, վարչապետի և արտգործնախարարի նկատմամբ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել 300 ֆիզիկական և 141 իրավաբանական անձանց դեմ:
Նրանց թվում են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը, վարչապետ Հուսեյն Առնուսը և արտաքին գործերի նախարար Ֆեյսալ ալ-Միքդադը։
Պատժամիջոցները սահմանվել են 10 տարի ժամկետով և նախատեսում են, ի թիվս այլոց, նաև ակտիվների արգելափակում, առևտրային գործառնությունների սահմանափակում, տնտեսական և ֆինանսական պարտավորությունների կատարման դադարեցում:
Ցուցակում ընդգրկված մյուս անձանց ճնշող մեծամասնությունը ՌԴ քաղաքացիներ են։
Իրավաբանական անձանց շրջանում պատժամիջոցներ են սահմանվել, մասնավորապես, ռուսական մի շարք գիտաարտադրական, նավաշինական ձեռնարկությունների և ավիացիոն ոլորտի ընկերությունների դեմ։ Հրամանագիրը վերաբերում է նաև իրանական մի քանի ընկերությունների։