Պակիստանի ոստիկանությունը ներխուժել է երկրի նախկին վարչապետ Իմրան Խանի նստավայր
Պակիստանի ոստիկանությունը ներխուժել է երկրի նախկին վարչապետ Իմրան Խանի նստավայր։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով gazeta.ru-ին, այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով նրա քաղաքական կուսակցության ներկայացուցիչներին։
Նշվում է, որ նման քայլ է արվել ոստիկանության և Խանի կողմնակիցների միջև մի քանի օր շարունակվող ընդհարումից և դաժան բախումներից հետո, որոնք տեղի են ունեցել նստավայրի շուրջ, որտեղ մարտի 14-ին ոստիկանությունը փորձել է ձերբակալել Խանին:
Ավելի վաղ Geo-Tv-ն հայտնել էր, որ Պակիստանի նախկին վարչապետ, «Արդարության շարժում» կուսակցության նախագահ Իմրան Խանը մեկնել է Իսլամաբադի շրջանային դատարանի նիստին։ Քաղաքական գործիչը մեղադրվում է օտարերկրյա առաջնորդներին նվերներ վաճառելու գործով։
2022 թվականի սեպտեմբերին հայտնի էր դարձել, որ Իսլամաբադի Գերագույն դատարանը որոշել է Խանին մեղադրել դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ:
Մինչ այդ Պակիստանի ոստիկանությունը մեղադրանք էր ներկայացրել Խանի դեմ՝ հակաահաբեկչական օրենքը խախտելու գործով։ Նշվել է, որ մեղադրանքների պատճառ են դարձել ոստիկանության գլխավոր տեսուչին և կին դատավորին դատի տալու խոստումները, որոնք քաղաքական գործիչը տվել է օգոստոսի 20-ին Իսլամաբադում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ։