Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Հերթական դեպքերն արձանագրվել են Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում։
Արդյունավետ էր հատկապես Արմավիրի բաժնի քրեական հետախույզների ու համայքային ոստիկանների, ինչպես նաև ՃՈ հաշվառման-քննական բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ բաժնում արձանագրվել են հրացանների, «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի ու ռազմամթերքի կամավոր հանձնման մի դեպք էլ արձանագրվել է ոստիկանության Մեծամորի բաժնում։
Արդյունավետ էր նաև Մարտունիի բաժնի քրեական հետախույզների, համայնքային ոստիկանների և անչափահասների գործերով ծառայողների բացատրական աշխատանքը. արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի, ատրճանակի ու ռազմամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Ճամբարակի բաժնի հերթապահ մասի ծառայողները, ինչի շնորհիվ Գեղարքունիքի մարզի մի բնակիչ բաժին էր բերել ռազմամթերք։