Սոչիի օդանավակայանը մառախուղի պատճառով փոխել է աշխատանքի ռեժիմը
Սոչիի միջազգային օդանավակայանը փոխել է աշխատանքի ռեժիմը մառախուղի և վատ տեսանելիության պատճառով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Սոչիի օդանավակայանն աշխատում է ըստ եղանակային պահանջների, իսկ օդանավի վայրէջք կատարելու կամ այլընտրանքային օդանավակայան ուղարկելու որոշումը կայացնում են օդանավերի հրամանատարները»,-ասվում է օդանավակայանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Հետաձգվում է 17 չվերթ, մասնավորապես դեպի Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Եկատերինբուրգ և այլուր:
Ուղևորներին խնդրել են հետևել էլեկտրոնային ցուցատախտակներին, ցանկացած հարցի համար կարող են դիմել ավիաընկերությանը: