Գոմեսը դիմել է կախարդի, որպեսզի վերջինս դանդաղեցնի Լո Սելսոյի վնասվածքի ապաքինումը
Պապու Գոմեսը դիմել է սև մոգության՝ Աշխարհի առաջնությունում Արգենտինայի հավաքականի հայտացուցակում հայտնվելու համար։ Այս մասին հայտնել է ESPN-ի նախկին լրագրող Գոնսալո Կարդոսոն։
Ըստ աղբյուրի՝ «Սևիլիայի» և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպանը դիմել է կախարդին, որպեսզի դանդաղեցնի վնասվածքից Ջովանի Լո Սելսոյի ապաքինումը։ Գոմեսը կարծում էր, որ դա կօգնի իրեն տեղ գրավել հավաքականում։ Գոմեսն արդյունքում ընդգրկվել է 2022 թվականի Աշխարհի առաջնության համար հայտացուցակում։
Կարդոսոն պատմել է, որ Արգենտինայի հավաքականում իմացել են խաղացողի կողմից կախարդի ծառայություններից օգտվելու մասին, և այդ պատճառով նրան դուրս են բերել Պանամայի և Կուրասաոյի դեմ առաջիկա ընկերական խաղերի համար հայտացուցակից։
Ինքը՝ խաղացողը, հետագայում հայտնել է, որ թիմի կազմից իր դուրս մնալը վնասվածքի պատճառով է եղել։
Աղբյուր ArmSport.am