Բայդենը հերքել է չինական ընկերությունից գումարներ ստանալու մասին տեղեկությունը
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հերքել է տեղեկությունն այն մասին, թե իր ընտանիքի անդամները չինական ընկերությունից 1,3 մլն ԱՄՆ դոլարի վճարումներ են ստացել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նրա խոսքերը փոխանցում է Սպիտակ տունը։
Լրագրողները խնդրել են ԱՄՆ ղեկավարին մեկնաբանել հանրապետականների կողմից ղեկավարվող՝ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի վերահսկողական հանձնաժողովի հայտարարությունը, ինչին ի պատասխան Բայդենն ասել է, որ այս տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։
Ավելի վաղ հանձնաժողովի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հանրապետականները գտել են ֆինանսական զեկույցներ, որոնք «ցույց են տալիս, որ 2015-2017 թվականներին Բայդենների ընտանիքի անդամները՝ Հանթեր Բայդենը, Ջեյմս Բայդենը, Հալլի Բայդենը, և նրա մեկ այլ անհայտ ներկայացուցիչ, ինչպես նաև նրանց ընկերությունները Չինաստանի State Energy HK Limited-ից ստացել են 1,3 միլիոն դոլարի վճարումներ»: