Բայդենն արդարացված է անվանել Պուտինին կալանավորելու օրդեր տալու Միջազգային դատարանի որոշումը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մարտի 17-ին հայտարարել է, որ արդարացված է համարում Հաագայի Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախաքննական պալատի որոշումը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորելու օրդեր տալու մասին, սակայն Միացյալ Նահանգները չի կարող ճանաչել դատարանի որոշումը:
«Կարծում եմ՝ դա արդարացված է, բայց խնդիրն այն է, որ ՄՔԴ-ն մեր կողմից չի ճանաչվում միջազգային մակարդակով։ Ըստ իս՝ ՄՔԴ-ն շատ ուժեղ դիրքորոշում է որդեգրել»,- նշել է նա:
Մարտի 17-ին Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև Երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի կալանավորման միջազգային օրդերներ է տվել:
Միջազգային քրեական դատարանը պարզաբանում է, որ Պուտինն ու Լվով-Բելովան կասկածվում են ուկրաինացի երեխաների ապօրինի արտաքսման մեջ։
ՌԴ արտաքին գործերի նախարարությունն էլ հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի կալանավորման մասին Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումները Ռուսաստանի համար իրավաբանորեն ոչ մի նշանակություն չունեն։