Թուրքիայում տարեվերջյան գնաճը կարող է հասնել 37.72%-ի
Թուրքիայի Կենտրոնական բանկը տարեվերջին սպասվող գնաճի (ինֆլյացիա) վերաբերյալ հետազոտական տվյալներ է հրապարակել, որոնք կազմվել էին ֆինանսական ոլորտի 42 ներկայացուցիչների հարցման արդյունքում:
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ վերոնշյալ տվյալների համաձայն` փետրվարին սպասվող տոկոսային հարաբերակցությամբ ինֆլյացիայի գնահատականը, որը կազմել էր 2.70%, կաճի ու կհասնի 2.89%-ի։ Իսկ տարեվերջին 35.76%-ից աճելով հասնելու է 37.72%-ի:
Հետազոտության համաձայն՝ 1 դոլարին համարժեք 1 թուրքական լիրան, որը կազմում է 22.91, մեկ տարի անց կկազմի 23.10-ից մինչև 23.52 լիրա: