Սանդուն կարծիք է հայտնել, որ Մոլդովան կկարողանա անդամակցել Եվրամիությանը մինչև 2030 թվականը
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն խորհրդարանի պատգամավորների առջև ունեցած ելույթում կարծիք է հայտնել, որ հանրապետությունը կկարողանա անդամակցել Եվրամիությանը մինչև 2030 թվականը:
«Այժմ մենք իրական շանս ունենք դառնալու եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ։ Մեզ աջակցում են ԵՄ երկրները։ Մոլդովացիներն ընտրություններում նախապատվությունը տվեցին եվրոպական ուղուն»,- ասել է Սանդուն՝ նշելով, որ այդ նպատակի իրագործման համար բոլորը պետք է միասին աշխատեն։
Հիշեցնենք, որ Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները 2022 թվականի հունիսի 23-ին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում հավանություն են տվել Ուկրաինային և Մոլդովային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելուն։
Անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու համար երկրները պետք է կատարեն մի քանի պայմաններ, որոնք վերաբերում են օրենսդրության ներդաշնակեցմանը և որոշակի չափանիշների համապատասխանությանը: