Շուտով ես ձեզ կասեմ, թե ով և ինչպես է ուզում մեզ ապակայունացնել. Լապորտա
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է կատալոնական ակումբում առկա խնդիրների մասին:
«Շուտով ես ձեզ կասեմ, թե ով և ինչպես է ուզում մեզ ապակայունացնել, պետք է մի քիչ սպասել։ Խոսքերիս համար պատասխան կտամ բոլոր փաստաթղթերով։ Նրանք ցանկանում են կարճաժամկետ հեռանկարում ապակայունացնել թիմը մարզական առումով, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ վերահսկել «Բարսային»։ Մենք ոչ միայն պաշտպանվելու ենք, այլև հարձակվելու»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Փետրվարի 15-ին հաղորդվեց, որ «Բարսելոնան» 1,4 մլն եվրո է վճարել DASNIL 95 կազմակերպությանը, որը պատկանում է Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեային։ Վերջինս այդ ժամանակ զբաղեցրել է Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարների տեխնիկական կոմիտեի փոխնախագահի պաշտոնը։
Աղբյուր ArmSport.am