Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 9-15-ը
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 9-15-ը:
«Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում՝ մարտի 10-ին, 14-ին, 15-ին, Նոր Նորքում՝ մարտի 10-12-ը, 15-ին։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում մարտի 9-ին, 10-ին, 12-14-ը, Նոր Նորքում՝ մարտի 9-ին, 11-ին, 13-ին, 14-ին, Արաբկիրում՝ մարտի 15-ին։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում՝ մարտի 15-ին»։