Բարսելոնայի կիսապաշտպանը բաց կթողնի Ռեալի հետ խաղը
«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին չի կարողանա մասնակցել Մադրիդի «Ռեալի» հետ Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի խաղին, հայտնում է Sport.es-ը։
Կիսապաշտպանը դեռևս ցավեր է զգում ազդրի վնասվածքից հետո։ Պեդրին չի կարողացել ավարտել մարզումը։
Կիսապաշտպանը վնասվածք էր ստացել փետրվարի 16-ին «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղում (2:2):
2022/23 թթ․ մրցաշրջանում ֆուտբոլիստը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 30 հանդիպում և դարձել 7 գոլի հեղինակ։
Կլասիկոն կկայանա մարտի 19-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։55-ին։
Աղբյուր ArmSport.am